Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Անգնահատելի է Լևոն Աթոյանցի ավանդը «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

24 Սեպտեմբեր, 2021 16:11
Անգնահատելի է Լևոն Աթոյանցի ավանդը «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա բազմավաստակ կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան մասին:

Անգնահատելի է պարոն Աթոյանցի ավանդը հայ կինոարտադրության զարգացման, մասնավորապես, «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ:

Անվանի կինոօպերատորի նկարահանած մի քանի տասնյակ ֆիլմերը, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի ավտոմեքենան», «Զինվորն ու փիղը», «Քաոս» հայ կինոարվեստի հարուստ ժառանգության նշանակալի մասն են: Պարոն Աթոյանցի ստեղծագործական գործունեությունը կապված է եղել հայ կինոյի այնպիսի անվանի ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Առնոլդ Աղաբաբովը, Դմիտրի Քեոսայանը, Հենրիխ Մարգարյանը և այլք: Այդ համագործակցության արդյունքում էլ կերտվել է հայկական կինոյի հարուստ ժառանգության մի նշանակալի մասը:

Օպերատորների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի, գործին անշահախնդիր նվիրման շնորհիվ: Լևոն Աթոյանցը մեր հուշերում կմնա որպես պրոֆեսիոնալի, արժանապատիվ քաղաքացու ու մտավորականի օրինակելի կերպար:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին, գործընկերներին, հայկական կինոյի ներկայացուցիչներին և կիսում նրանց վիշտը»:

Լրահոս

Դիտել ավելին