Կարևոր իրադարձություններ

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

24 Սեպտեմբեր, 2021 16:01
ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը:

«Թույլ տվեք արտահայտել իմ գոհունակությունը բարեկամության առթիվ, որը նշանավորում է մեր երկու ժողովուրդների միջեւ եղած հարաբերությունները: Իմ համոզմամբ՝ խորհրդարանների միջեւ փոխադարձ բաց համագործակցությունը եւ փորձի փոխանակումը կշարունակի զարգանալ եւ ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների»,-նշված է Միլոշ Վիստրչիլի շնորհավորական ուղերձում: 

Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահ Տալանտ Մամիտովը շնորհավորական նամակում համոզմունք է հայտնել, որ բարեկամական հարաբերությունները եւ երկկողմ համագործակցությունը մեր երկրների ու խորհրդարանների միջեւ այսուհետ եւս կշարունակեն անշեղորեն զարգանալ ու ամրապնդվել:

«Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարգավաճում եւ հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»,-ասված է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում: 
  
ՀՀ խորհրդարանի ղեկավարին շնորհավորել են նաեւ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւը, Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամետելդի Այազովը:

 

Լրահոս

Դիտել ավելին