Կարևոր իրադարձություններ

Կաթի արտադրամասի բեռնատարը վրաերթի է ենթարկել նույն արտադրամասի աշխատակցուհուն, ով տեղում մահացել է

24 Սեպտեմբեր, 2021 13:55
Կաթի արտադրամասի բեռնատարը վրաերթի է ենթարկել նույն արտադրամասի աշխատակցուհուն, ով տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի վերջնամասում՝ գաջի գործարանի հարակից տարածքում, Ford մակնիշի ավտոմեքենան, որը օգտագործվում է որպես կաթ տեղափոխելու ցիստեռն, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ոստիկանները պարզել են, որ վրաերթի հետևանքով մահացածը Սյունիքի մարզի բնակիչ Լիլիթ Մկրտումյանն էր, ով աշխատում էր վրաերթի վայրի հարևանությամբ գործող կաթի կոմբինատում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին