Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Հաստատվեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը

24 Սեպտեմբեր, 2021 12:50
Հաստատվեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը

Կառավարության որոշմամբ՝ առաջնահերթություն սահմանվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի (այդ թվում՝ Բարգուշատի թունելի) կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը:

Այն հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել ՀՀ հարավային շրջանների անվտանգությունը:

«Փաստորեն արձանագրում ենք այս խոշորածավալ ծրագրի սկիզբը և արդեն իսկ կկարողանանք ընթացակարգային որոշակի գործողություններ իրականացնել, այն հաշվով, որ, մեր գնահատականով՝ մինչև 2022 թվականի ավարտը ունենանք գնման գործընթացների մրցույթների անցկացման ավարտ և պատրաստ լինենք ծրագիրը ստարտ անելու:

Սա լրիվ նոր որակի ճանապարհահատված կլինի, կապահովի հարավային շրջանների կապը մեր երկրի կենտրոնական շրջանների հետ, և, որ ամենակարևորն է, այդ կապը կլինի արագընթաց, անվտանգ և հուսալի: Նախագծերն արդեն ավարտված են, 100 կմ/ժ հաշվարկային արագությամբ շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված է, 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կլինեն կամուրջներ և 12.5 կմ  ընդհանուր երկարությամբ թունելներ: Ծրագրի արժեքը զուտ շինարարության մասով 474.3 մլրդ դրամ է, իսկ ընդհանուր ծրագրի արժեքը՝ 487 մլրդ դրամ»,- ասաց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Լրահոս

Դիտել ավելին