Կարևոր իրադարձություններ

Բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ. ԱՀ ՔԿ

24 Սեպտեմբեր, 2021 12:18
Բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ. ԱՀ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարութ է ընդունվել ս.թ. սեպտեմբերի 01-ին՝ ժամը 11։00-ի, 15։00-ի և 19։00-ի սահմաններում, սեպտեմբերի 02-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ բերքահավաք իրականացնող Ասկերանի շրջանի Խնապատ և Սարուշեն համայնքների, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի չորս բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին