Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը հոգում է, որ մեր հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում, այսինքն՝ քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ չանի. վարչապետ (տեսանյութ)

24 Սեպտեմբեր, 2021 12:00
Կառավարությունը հոգում է, որ մեր հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում, այսինքն՝ քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ չանի. վարչապետ (տեսանյութ)

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, պատվաստումային գործընթացին և սահմանված այն կարգին, համաձայն որի՝ աշխատողները չպատվաստվելու դեպքում գործատուին ամիսը երկու անգամ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխան: 

«Քանի որ ՊՇՌ թեստը վճարովի ծառայություն է, հարցադրում է արվում, թե ինչպես կարելի է մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Մարդկանց համար որևէ լրացուցիչ ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսն անելու անհրաժեշտությունը և կարիքը չունեն: Կառավարությունը հոգում է, որ մեր սիրելի հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում, այսինքն՝ քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ չանի»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին