Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը

24 Սեպտեմբեր, 2021 11:35
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը

Այսօր, սեպտեմբերի 24-ին Աժ արտահերթ նիստի ընթացքում քննարկվում էր ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրակարգ է բերվել հարց, որը, իրենց գնահատմամբ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին ու այն համարում են հստակ հանցագործություն։ Ինչից հետո Մինասյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի այս ապօրինություններին։

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ նշեց, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերն առաջին հերթին պարզ, տեսանելի քաղաքական անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ են հետապնդում, և նրանք էլ, միանալով ընդդիմադիր իրենց գործընկերներին, չեն մասնակցի այս նիստին։ Դրանից հետո երկու խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։

 

Լրահոս

Դիտել ավելին