Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Արցախում լռության րոպե կհայտարարվի

24 Սեպտեմբեր, 2021 11:31
Արցախում լռության րոպե կհայտարարվի

Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վաչությունից:

Նույն օրը, ժամը 10:30-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։

 

Լրահոս

Դիտել ավելին