Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը Ազգային ժողովի նախկին պատգամավորի որդի է

24 Սեպտեմբեր, 2021 10:33
Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը Ազգային ժողովի նախկին պատգամավորի որդի է

Այսօր` սեպտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» հարևանությամբ, կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության կենտրոնական բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած Կենտրոնի ոստիկանության ծառայողները պարզել են՝ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Արման Խաչատրյանը և 24-ամյա Սերգեյ Մելիքյանը։

Ըստ բժիշկների հայտնածի՝ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսն էլ՝ միջին ծանր, և գտնվում են վիրահատարանում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Ս. Մելիքյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանի որդին է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին