Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանից դրական ուղերձներ է ստանում

24 Սեպտեմբեր, 2021 09:08
Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանից դրական ուղերձներ է ստանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացվող դրական ազդակների մասին։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը մենք անվանում էինք «Հինգի կամ Վեցի պլատֆորմ»: Այս առումով մենք այս պահին դրական ուղերձներ ենք ստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս դրական ուղերձների հետ մեկտեղ, մենք որոշ քայլեր կանենք այս հարցում։

Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր ազդակ կստանան»,- ասել է Էրդողանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին