Կարևոր իրադարձություններ

Տաթև եպիսկոպոս Հակոբյանը մասնակցել է Բուլղարիայի ազգային հերոս Վասիլ Լևսկիի` Հայաստանում պատրաստված արձանի բացմանը

23 Սեպտեմբեր, 2021 22:28
Տաթև եպիսկոպոս Հակոբյանը մասնակցել է Բուլղարիայի ազգային հերոս Վասիլ Լևսկիի`  Հայաստանում պատրաստված արձանի բացմանը

Սեպտեմբերի 22-ին Վառնա քաղաքում տեղի է ունեցել Բուլղարիայի ազգային հերոս, «Ազատության Առաքյալ» կոչումը կրող Վասիլ Լևսկիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցել է նաև Ռումինիայի հայոց թեմի առաջնորդԲուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշՏՏաթև եպիսկոպոս Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք Ռումինիայի հայոց թեմի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես նշված է.

«Բացման արարողության ժամանակ ընթերցվեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ տիար Ռումեն Ռադևի շնորհակալական գիրըորում նա իր խորին երախտագիտությունն է հայտնել Բուլղարիայի հայ համայնքին նման անգնահատելի նվերի համար:

Այնուհետև ընթերցվեցին Վառնայի քաղաքապետ Իվան Պորտնիխիինչպես նաև այլ բարձրաստիճան բուլղար պաշտոնյաների շնորհակալագրերըորոնք միաժամանակ շնորհավորում էին Բուլղարիայում ապրող հայությանը՝ Հայաստանի Անկախության 30-ամյակի առիթով»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին