Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ անդամները հանդիպել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասութան դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ

23 Սեպտեմբեր, 2021 18:48
ԲԴԽ անդամները հանդիպել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասութան դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարն ու ԲԴԽ անդամները հանդիպել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասութան դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի տարածած հաղորդագրությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի և վճարման կարգադրությունների քննության համար դատավորների ենթամասնագիտացում սահմանելու հարցերը, ինչպես նաև  թե ինչ ողջամիտ ժամկետ պետք է սահմանվի պարզեցված վարույթների քննության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Ինչպես շեշտեցին հանդիպման մասնակիցները, պարզեցված վարույթների առանձնացումը կնպաստի քաղաքացիական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին