Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. վարորդի դին մեքենայից դուրս են բերել փրկարարները

23 Սեպտեմբեր, 2021 18:23
Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. վարորդի դին մեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝  ժամը 17:00-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային  կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝  ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում  Hyundai Galloper մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գահավիժել է անդունդը և կան կասկածներ, որ հնարավոր է, տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ լինեն: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր եկած ոստիկաններն ու փրկարարները Վայքի հիվանդանոցի բժիշկների հետ քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ տղամարդու դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապ օգնության մեքենային:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:  Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ    մահացածը Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Սեդրակ Մարտիրոսյանն էր, ում  երեկվանից  հարազատները որոնում  էին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին