Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում բնակելի առանձնատուն է այրվել

23 Սեպտեմբեր, 2021 16:43
Ստեփանակերտում բնակելի առանձնատուն է այրվել

Այսօր՝ ժամը 13:37-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Սպանդարյան 87 հասցեում բռնկված հրդեհի մասին:

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական երկու մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։

Հրշեջ փրկարարները մեկուսացրել են կրակը, և այն չի տարածվել ամբողջ բնակարանում։ Հրդեհը մարվել է ժամը 14:59-ին:

Նախնական տվյալներով՝ էլեկտրալարերի կարճ միացումից առաջացած կրակից այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ս.Բ.-ին պատկանող երկհարկանի առանձնատան երկրորդ հարկի երեք սենյակն ամբողջությամբ:
Տուժածներ չկան։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Լրահոս

Դիտել ավելին