Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548
    562

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Քաղաքական հողի վրա ծեծկռտուք՝ Գորիսում․ կիզակետում Առուշանյանի ընտանի՞քն է․ «Հրապարակ»

23 Սեպտեմբեր, 2021 11:23
Քաղաքական հողի վրա ծեծկռտուք՝ Գորիսում․ կիզակետում Առուշանյանի ընտանի՞քն է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է

«Հրապարակ»-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ Գորիսում քաղաքական հողի վրա մեծ վիճաբանություն է տեղի ունեցել «Առուշ Առուշանյան» դաշինքի թիմակիցների եւ մի խումբ երիտասարդների միջև, որը վերածվել է աղմկոտ ծեծկռտուքի, տուժածներից մի քանիսն անգամ տեղափոխվել են հիվանդանոց։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, վիճաբանության գլխավոր դերակատարը Առուշ Առուշանյանի փեսան՝ քրոջ ամուսինն է եղել, իսկ Առուշանյանի հորեղբոր թոռանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են Երևան։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Առուշ Առուշանյանի հորից՝ գործարար Գագա Առուշանյանից, նրան հարցրեցինք, թե ովքեր են եղել վիճաբանողները եւ ինչն է եղել դրդապատճառը։

«Մեզանից ոչ ոք էլ ոչինչ չի կարող ուզել, ես գործերով Երևանում եմ, տեղյակ չեմ, դե․․․, գիտեք ոնց․․․, դե լուրեր են՝ օդից կախված, շրջանառվում են, մարդիկ էլ սիրում են հիմա էդպես․․․․, ինչ ասեմ»,-ասաց նա։Մեր ճշգրտող հարցին, թե եղբոր թոռը ծանր վնասվածքներով Երևանու՞մ է, պատասխանեց․«Տեղյակ չեմ» ։

Այնուամենայնիվ, պարոն Առուշանյանից հետաքրքրվեցինք, թե առաջիկայում առանց որդու ինչ ձևաչափով են քարոզարշավներն ընթանալու։

«Մենք քարոզարշավներ էդպես չենք էլ անելու, իրեն ժամանակին ժողովուրդը 99 տոկոս ձայն տվեց, այսօր էլ տեսնում են արած աշխատանքները, ու նորից ժողովուրդն էլ գնահատականը կտա։ Չեմ կարծում, որ առանց իր ներկայության թույլ է լինելու ընթացքը, իշխանությունն օգտագործեց պլան-բ-ն, որ խափանի, բայց․․․։ Էդքան ստուգումներ արեցին, եկան նույնիսկ իմ մոտ, քաղաքապետարան, նայում են՝ գործ կա արված, փող չկա դուրս գրված, մենք մեր միջոցներով  արել ենք, հետո ինչ,որ մեր արածը չենք բարձրաձայնել, ցուցադրել։ Պատերազմը կանգ առավ ընդամենը 28 կմ հեռավորության վրա, թուրքն եկավ մեր պռունկին նստեց, ինչ է՝ էս իշխանությունն ուզում էր, որ ընդհանրապես ձայն չհանեինք, ասեինք՝ ինչ արել եք, լավ եք արել։ 3 անգամ խրամատ փորեցինք․․․»,-ասաց Գորիսի կալանավորված քաղաքապետի հայրը։

Լրահոս

Դիտել ավելին