Կարևոր իրադարձություններ

Կալանավայրերում դժգոհություն է հասունանում. «Հրապարակ»

23 Սեպտեմբեր, 2021 08:15
Կալանավայրերում դժգոհություն է հասունանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ․ կալանավորների մեծ մասը սպասումներ է ունեցել, որ անկախության 30-ամյակին համաներում կհայտարարվի: Ավանդույթի համաձայն, այդ օրը եւ հատկապես հոբելյանական տարիներին դա արվել է, եւ շատ դատապարտյալներ դրանից շահել են, ինչն այս տարի տեղի չունեցավ:

Բանն այն է, որ այստեղ եւս իրավիճակ է փոխվել, եթե նախկինում քաղաքական իշխանությունը համաներումը սեփական շահին էր ծառայեցնում եւ գործարք առաջարկում կալանավորված հեղինակություններին՝ համաներվելու դեպքում իշխանության շահը պաշտպանել, ընտրություններին հօգուտ իշխանության աշխատել, այժմ դրա կարիքը չկա:

Իսկ պատերազմից հետո էլ կալանավորների մեծ մասը Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանություններին դեմ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին