Կարևոր իրադարձություններ

Որքան տուգանք կսահմանվի, եթե քաղաքացիները խախտեն հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնները

22 Սեպտեմբեր, 2021 13:25
Որքան տուգանք կսահմանվի, եթե քաղաքացիները խախտեն հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնները

Հոկտեմբերի 1-ից առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի տարբեր տնտեսվարողների մոտ ստուգելու արդյոք աշխատակիցները պատվաստված կամ թեստավորված են, թե ոչ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը:

«Առաջին հերթին ընդգրկվում են ռիսկային տնտեսվարողները: Այսինքն, եթե ստանում ենք տեղեկատվություն, որ տվյալ կազմակերպությունում կան կորոնավիրուսային վարակի 3 և ավելի դեպքեր»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ ԱՆ-ի պահանջները չկատարելու դեպքում ֆիզիկական անձանց նկատմամբ կկիրառվի 10-20 հազար տուգանք, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120 հազար դրամ տուգանք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին