Կարևոր իրադարձություններ

Թուրքիան խոցելու է երկրի օդային տարածքը խախտող ինքնաթիռները. Դավութօղլու

18 Հոկտեմբեր, 2015 22:55
Թուրքիան խոցելու է երկրի օդային տարածքը խախտող ինքնաթիռները. Դավութօղլու

Թուրքիայի զինված ուժերը խոցելու են ինքնաթիռները, եթե դրանք խախտեն երկրի օդային տարածքը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն. փոխանցում է lifenews-ը:

«Երեկ մենք կործանել ենք անօդաչու թռչող սարք: Եթե դա լիներ ինքնաթիռ, ապա մենք կվարվեինք նույն կերպ»,- ասել է նա: «Մեր քաղաքականությունը հայտնի է: Մեր սահմանները խախտելու դեպքում մեզնից անպայման պատասխան կստանան»,- նշել է վարչապետը:

Ուրբաթ օրը գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ թուրքական ավիացիան կործանել է երկրի օդային տարածք մտած անհայտ անօդաչու սարք:

 

Լրահոս

Դիտել ավելին