Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիներին անվճար տրամադրվող դեղերի ցանկը ընդլայնվել է. ԱՀ ԱՆ

20 Սեպտեմբեր, 2021 23:48
Քաղաքացիներին անվճար տրամադրվող դեղերի ցանկը ընդլայնվել է. ԱՀ ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը բնակչության կյանքի որակը բարելավելու նպատակով փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով հիվանդների կողմից առավել շատ օգտագործվող դեղերի պահանջարկը:

ԱՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը: Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության առանձին հատուկ խմբերին դեղորայքը տրամադրվում է ամբուլատոր ծառայության կողմից:

Գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնող դեղորայք

Հակաուռուցքային դեղամիջոցներ

Ակնաբուժական դեղեր

Շնչառական համակարգի վրա ազդող դեղեր

Վիտամիններ, հանքանյութեր

Մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր

Աղեստամոքսային դեղեր

Հակափսխեցուցիչ դեղեր

Հորմոնալ, այլ ներզատային դեղեր և բեղմնականխիչներ

Ռիթմակարգավորիչներ

Հակագերճնշումային դեղեր

Ցավազրկող և ամոքիչ դեղեր (պալիատիվ) դեղեր

Ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղեր

Հակացնցումային դեղեր

Հակավարակային դեղեր

Արյան վրա ազդող դեղեր

Սիրտ-անոթային դեղեր»:

 

Լրահոս

Դիտել ավելին