Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Այսօր հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն մտավորականներից մեկին․ Փաշինյանը՝ Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

20 Սեպտեմբեր, 2021 21:12
Այսօր հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն մտավորականներից մեկին․ Փաշինյանը՝ Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել, որում մասնավորապես նշված է.

«Մեծ ցավով ստացա ՀՀ վաստակավոր արտիստ, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանի մահվան լուրը:

Նշանակալի է նրա ավանդը մեր թատերական կյանքը հարստացնելու գործում: Տիկին Թոփչյանը թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում ունեցել է բեղմնավոր կարիերա՝ իր կերտած դերերով հարստացնելով հայ թատրոնն ու կինոն: Տաղանդավոր արտիստը հիմնադրել է նաև հեղինակային թատրոն, որը հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում՝ սփյուռքահությանը և միջազգային հանդիսատեսին ներկայացնելով հայ թատրոնի լավագույն ներկայացումները:

Մեծ է Անահիտ Թոփչյանի ներդրումը նաև հայ արձակի զարգացման ասպարեզում, ում ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, ում գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Այսօր հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն մտավորականներից մեկին:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում տիկին Թոփչյանի ընտանիքին, գործընկերներին, երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։

Լրահոս

Դիտել ավելին