Կարևոր իրադարձություններ

Պետք է ավելի հաճախ հավաքվենք, քանի որ միասին լուծելու բազում հրատապ հարցեր ունենք. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

20 Սեպտեմբեր, 2021 20:16
Պետք է ավելի հաճախ հավաքվենք, քանի որ միասին լուծելու բազում հրատապ հարցեր ունենք. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել «Մտքերի գագաթնաժողովի» եզրափակիչ պլենար քննարկմանը, որի ընթացքում մասնակիցներն ամփոփել են եռօրյա քննարկումները, նախանշել առաջիկա անելիքները: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի գրասենյակից:

Օգտագործելով հնարավորությունը՝ նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս մասնակիցներին հրավիրել է այս տարվա հոկտեմբեր 23-ից 24-ը Դիլիջանում նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և մասնավորապես նշել. «Շատ ուրախ կլինեմ մեկ ամսից բոլորիդ հանդիպել Հայաստանում: Դուք չեք տեսնի որևէ տարբերություն, որովհետև Դիլիջանում նույնպես ամեն բան կանաչ է, լեռնային ու գեղեցիկ, և այնտեղ ևս կխոսենք ոչ միայն խնդիրների, այլև՝ դրանց հնարավոր լուծումները գտնելու մասին: Մենք պետք է ավելի հաճախ հավաքվենք մեկ հարկի տակ, քանի որ հրատապ հարցեր կան, և բոլորս միասին պետք է լուծումներ գտնենք։​ Հույս ունեմ բոլորիդ մեկ ամսից տեսնել Հայաստանում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»: «Մտքերի գագաթնաժողով»-ի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայկական կոնյակի երեկո/ներկայացում: Գագաթնաժողովի մասնակիցները ծանոթացել են Հայաստանի և հայկական կոնյակի պատմությանը, համտեսել​ են հայկական կոնյակը:

 

Լրահոս

Դիտել ավելին