Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

20 Սեպտեմբեր, 2021 18:30
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտից «Արևիկ» ազգային պարկի տարածքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի իրարից անկախ 15 տարբեր մեծ ու փոքր օջախներից 12-ը հնարավոր է եղել մարել: Սակայն, կեսօրից հետո քամու հետևանքով հրդեհը կրկին բորբոքվել է: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Ռելիեֆային բարդ և վտանգավոր պայմանների պատճառով մեծ դժվարությամբ փրկարարները ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում 5 կմ բարձրության վրա:

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են ԱԻՆ Երևանի, Վայոց Ձորի և Սյունիքի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների 85 փրկարարների, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 18 աշխատակիցների մասնակցությամբ: Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռը:

Նշենք, որ հրդեհի հետևանքով այրված մակերեսի վերաբերյալ այս պահի դրությամբ հստակ տեղեկատվություն չկա, քանի որ հրդեհի օջախները գտնվում են իրարից անկախ տարբեր տեղամասերում:

Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը:

Լրահոս

Դիտել ավելին