Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին և Ֆրանսիայի կառավարությանը աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին

20 Սեպտեմբեր, 2021 18:18
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին և Ֆրանսիայի կառավարությանը աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է աջակցություն ցուցաբերել արևելյան քրիստոնյաներին կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստերի հավաքագրման հիմքով արձանագրել է․

- Լեռնային Ղարաբաղի հայերը վտարվել են իրենց պատմական տարածքներից, հայկական բնակչությունը վտարվել է իր տներից, գյուղերից և եկեղեցիներից։

- Հայ ժողովուրդը իր արյան գնով ձեռք է բերել խաղաղ ու ազատ ապրելու իրավունք:

- Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի իրականացնելու իր ինքնորոշման գործընթացը միջազգային վերահսկողության ներքո, այնպես, ինչպես Կոսովոն։

- Կազմակերպությունը պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղին վերադարձվի իր ողջ պատմական տարածքը` ապահով սահմաններով։

- Կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին և Ֆրանսիայի կառավարությանը հստակ աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին։

Լրահոս

Դիտել ավելին