Ղազախստանի Ալմաթի քաղաքում բնակիչներից մեկը կրակ է բացել, ինչի արդյունքում 5 մարդ մահացել է, այդ թվում՝ 2 ոստիկան, հայտնում է ТАСС-ը։
Կասկածյալը վնասազերծվել և ձերբակալվել է:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են քննչական միջոցառումներ:
Իրավիճակն այս պահին վերահսկվում է: