Կարևոր իրադարձություններ

Ալմաթիում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել

20 Սեպտեմբեր, 2021 17:45
Ալմաթիում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել

Ղազախստանի Ալմաթի քաղաքում բնակիչներից մեկը կրակ է բացել, ինչի արդյունքում 5 մարդ մահացել է, այդ թվում՝ 2 ոստիկան, հայտնում է ТАСС-ը։ 

«Առանձնատներից մեկից վտարման մասին դատարանի որոշման կատարման ընթացքում այդ տան բնակիչը` 1967 թ. ծնված Դ.-ն, ագրեսիվ վարք է ցուցաբերել և հրազենից կրակ է բացել դատական կարգադրիչների և իրավապահ այլ անձանց ուղղությամբ», – ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Կասկածյալը վնասազերծվել և ձերբակալվել է:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են քննչական միջոցառումներ:

 Իրավիճակն այս պահին վերահսկվում է: 

 

Լրահոս

Դիտել ավելին