Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում հայկական խաչքար է բացվել

20 Սեպտեմբեր, 2021 17:51
Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում հայկական խաչքար է բացվել

Սեպտեմբերի 19-ին Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում տեղի ունեցավ Սբ. Յեժեգո (Parafia Prawosławna św. wielkomęczennika Jerzego Zwycięzcy w Białymstoku) եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմում նահատակված հայազգի զավակների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է Լեհաստանում ՀՀ դեսպանությունը։

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Լեհահայոց Հոգևոր Հովիվ Տեր Տարոն վարդապետ Ղուլիկյանի ձեռամբ կատարված օծման կարգից հետո, իր խոսքում, մասնավորապես, մեծ նշանակություն տվեց և առանձնահատուկ ընդգծեց քրիստոնեական արժեքների և հայապահպանության գաղափարի շուրջ համախմբման կարևորությունը։

Վերոնշյալ Ուղղափառ եկեղեցու ծխական համայնքի քահանայապետ Գժեգոժ Միշիուկը (Ks. mitrat Grzegorz Misijuk) ևս ողջույնի խոսքեր և բարեմաղթանքներ հղեց ներկաներին։ Լեհաստանի տարբեր շրջաններից ժամանած միջոցառման մասնակիցներն իրենց երախտագիտության և գնահատանքի խոսքերն ուղղեցին նաև խաչքարի տեղադրման աշխատանքներում անմիջական ներգրավվածություն ունեցած Օգսեն Սահակյանի ընտանիքին։

Լրահոս

Դիտել ավելին