Կարևոր իրադարձություններ

Այսօր ստորագրվեց հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր. Վահան Քերոբյան

20 Սեպտեմբեր, 2021 17:08
Հեղինակ՝ Վահան Քերոբյան
Այսօր ստորագրվեց հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Այսօր ստորագրվեց զարգացման ծրագրերի ֆինանսավորման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր:
Համաձայնագրի նպատակն է ստեղծել պլատֆորմ, ինչի արդյունքում կողմերի միջեւ համագործակցությունը, հատկապես քաղաքային զարգացման ծրագրերի շուրջ, ավելի սերտ կդառնա։
Համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման ու ներդրումների կորպորացիայի միջեւ»։

 

Լրահոս

Դիտել ավելին