Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17․5 հա տարածքում բռնկված հրդեհները

20 Սեպտեմբեր, 2021 00:30
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 800 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1700 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ, Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին՝ 2000 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 250 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 4000 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 2000 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 300 քմ, Քասախ գյուղում՝ 6 հա, Արզնի գյուղում՝ 4000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 1000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 200 քմ,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 300 քմ, Նորավան գյուղում՝ 2000 քմ,

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ 1000 քմ,

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում՝ 8 հա,

Գորիս-Երևան ավտոճանապարհին՝ 1 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 17․5 հա։

 

Լրահոս

Դիտել ավելին