Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախ համայնքի երկու բնակիչներին. ՀՀ ԱԱԾ

19 Սեպտեմբեր, 2021 23:57
ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախ համայնքի երկու բնակիչներին. ՀՀ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին