Կարևոր իրադարձություններ

Երևանում 30-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել մեկ այլ BMW-ի. կան վիրավորներ

19 Սեպտեմբեր, 2021 23:30
Երևանում 30-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել մեկ այլ BMW-ի. կան վիրավորներ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 30-ամյա Եղիշե Թ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 43-ամյա Օվսաննա Դ.-ին և 45-ամյա Արտակ Մ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Վրաերթից հետո Եղիշե Թ.-ն բախվել է Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Մհեր Խ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենային: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

 

Լրահոս

Դիտել ավելին