Կարևոր իրադարձություններ

Երեք անձի կասկածել են, որ Ադրբեջանի լրտեսներ են. պարզվել է՝ Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանությունը պարզաբանում է տարածել

19 Սեպտեմբեր, 2021 21:36
Երեք անձի կասկածել են, որ Ադրբեջանի լրտեսներ են. պարզվել է՝ Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանությունը պարզաբանում է տարածել

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:

Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են:

Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»:

 

Լրահոս

Դիտել ավելին