Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը մրցանակներ է հանձնել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մասնակիցներին

19 Սեպտեմբեր, 2021 20:58
Նիկոլ Փաշինյանը մրցանակներ է հանձնել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մասնակիցներին

Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակներ է հանձնել հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին:

1-ն տեղ զբաղեցրած մասնակցի համար նախատեսված է 1 մլն, 2-րդը՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, իսկ 11-20-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամ։

Հիշեցնենք, մրցաշարի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։

 

Լրահոս

Դիտել ավելին