Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է հանդիպման վերաբերյալ Փաշինյանի առաջարկը

19 Սեպտեմբեր, 2021 17:17
Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է հանդիպման վերաբերյալ Փաշինյանի առաջարկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք այցից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է հանդիպման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

Այն հարցին թե ըստ Թուրքիայի նախագահի՝ արդյոք Փաշինյանը կթույլատրի Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի բացումը, Էրդողանը ասել է.

«Այս միջանցքը բացելու կամ չբացելու հարցը քաղաքական հարց է: Մտածելու տեղիք է տալիս այն, Փաշինյանը ցանկանում է հանդիպել ինձ հետ:

Եթե նա ցանկանում է հանդիպում ունենալ Թայիփ Էրդողանի հետ, ահա այստեղ կան արդեն հայտնի քայլեր, որոնք պետք է կատարվեն:

Մենք փակ չենք բանակցությունների համար: Այդ հանդիպումներին նախապատրաստվելուն զուգընթաց, նրանք պետք է կատարեն դրական քայլեր»:

Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել,  որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը կհաղթահարվի այդ միջանցքը բացելով:

 

Լրահոս

Դիտել ավելին