Կարևոր իրադարձություններ

Խոշոր ու շղթայական ավտովթար ոստիկանության բաժանմունքի դիմաց. կան վիրավորներ

19 Սեպտեմբեր, 2021 10:29
Խոշոր ու շղթայական ավտովթար ոստիկանության բաժանմունքի դիմաց. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 31-ամյա Արթուր Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիք Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված  ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին