Կարևոր իրադարձություններ

Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել

19 Սեպտեմբեր, 2021 00:26
Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 18:06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի Վ․ Մնացականյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 300 քմ) և պահեստավորած 380 հակ անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին