Կարևոր իրադարձություններ

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները հայկական բեռնատար են վնասել

18 Սեպտեմբեր, 2021 21:08
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները հայկական բեռնատար են վնասել

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն այսօր էքսկավատորով վնասել են հայկական բեռնատար։ Մեքենան լրիվ նոր է եղել, նախորդ տարվա թողարկման և արժեցել է 160 հազար եվրո։ Այս մասին Sputnik Armenia-ին հայտնել է «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը։

Մյուս բեռնատարների վարորդներին երկար ժամանակ ստուգել են, ահաբեկել։

Նրանց ջիպերով մոտեցել են և ասել․ «Եթե հաջորդ անգամ չկանգնենք, երբ մենք ասում ենք՝ կկրակենք»։ Այդ պատճառով էլ հիմա ընկերությունը բեռներ է տեղափոխում միայն Տաթևի ճանապարհով։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին