Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է պատերազմի մասնակից, նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանի ցուցահանդեսի բացմանը (լուսանկարներ)

18 Սեպտեմբեր, 2021 21:27
Ալեն Սիմոնյանը մասնակցել է պատերազմի մասնակից, նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանի ցուցահանդեսի բացմանը (լուսանկարներ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ներկա են գտնվել 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի պատկերասրահի և հեղինակի «Վերադարձ» անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագությունից:

Возможно, это изображение (воздушный шарик)

Возможно, это изображение (3 человека и люди стоят)

Ծնունդով գյումրեցի նկարիչ-քանդակագործը կռվել է Թալիշում, վիրավորվել, բայց մահն աչքով տեսնելով անգամ, մնացել է լավատես և ցուցահանդեսում ներկայացրած աշխատանքներում կյանքը ներկայացրել է նոր գույներով ու իմաստով։ Արվեստը Բենի համար անցածը արժևորելու, կյանքի իմաստը վերագտնելու միջոց է դարձել։

Нет описания фото.

Нет описания фото.

ԱԺ նախագահն ու Շիրակի մարզպետը ծանոթացել են հեղինակի աշխատանքներին, զրուցել նրա հետ, մաղթել ստեղծագործական նոր հաջողություններ։

Возможно, это изображение (10 человек и люди стоят)

Возможно, это изображение (8 человек и люди стоят)

Նշենք, որ ցուցասրահը հիմնանորոգվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից: Շուրջ 4 մլն դրամի շրջանակներում տեղադրվել են պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:

Возможно, это художественное изображение

Возможно, это изображение (8 человек, борода, люди сидят и люди стоят)

 

Լրահոս

Դիտել ավելին