Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է 44-օրյա պատերազում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը. Արեն Մկրտչյան

18 Սեպտեմբեր, 2021 19:43
Հեղինակ՝ Արեն Մկրտչյան
Մեկնարկել է 44-օրյա պատերազում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը.  Արեն Մկրտչյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում մեկնարկել է 44-օրյա պատերազում երկու ձեռքը կորցրած մեր եղբոր` Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը։ Այսօր միասին եղանք շինհրապարակում։

Կարենը պրոթեզավորվել է։ Զինվորի տան մասնագետների հսկողությամբ այժմ աստիճանաբար վարժվում է երկրորդ պրոթեզին։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նաև կտրվի փոխհատուցում` 58 մլն դրամ. 10 մլն-ը` միանվագ, 48 մլն-ը` 20 տարվա ընթացքում` ամսական շուրջ 200.000 դրամ։

Շնորհակալ եմ Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանին խնդրանքս չմերժելու և առանձնատան կառուցումն իրականացնելու համար։ Առանձնատունը տարբերվելու է տեխնոլոգիական, ամրաշինական լուծումներով»։

 

Լրահոս

Դիտել ավելին