Կարևոր իրադարձություններ

«Գալաքսի» ընկերությունների խումբը 22 տարեկան է․ ընկերությունն իր շուրջն էր հավաքել բոլոր գործընկերներին (տեսանյութ)

18 Սեպտեմբեր, 2021 15:03
«Գալաքսի» ընկերությունների  խումբը 22 տարեկան է․ ընկերությունն իր շուրջն էր հավաքել բոլոր գործընկերներին (տեսանյութ)

Օպերայի և Բալետի Ազգային ակադեմիկական թատրոնում «Գալաքսի» ընկերությունների խումբն իր շուրջն էր հավաքել բոլոր գործընկերներին և շուրջ 2500 աշխատակիցներին՝ համատեղ նշելու կազմակերպության 22 ամյակը։ «Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և իր գործունեության ընթացքում կայացրել է շուրջ 15 բիզնես միավոր Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։

«Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրներն են Արամ, Գուրգեն Խաչատրյանը և Արտյոմ Խաչատրյանը:

Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը շուրջ 2500 է, և սոցիալական պատասխանատվության բազմաբնույթ ծրագրերը կրթության, ինովացիայի և սոցիալական բարելավման ոլորտներում կազմում են ընկերության գործառնական աշխատանքի առանցքային բաղադրիչը։

Բոլոր ընկերությունների հաջողության գործոնը եղել է ոլորտային նորարարությունը, թիմային արդյունավետ ներգրավումը և շարունակական կրթության հիման վրա զարգացված պատասխանատու բիզնես մշակույթը։

«Գալաքսի» ընկերության 22 ամյակին դիրժոր Հարություն Արզումանյանի ղեկավարմամբ Սիմֆոնիկ նվագախումբը կատարեց ռոք հայտնի ստեղծագործությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին