Կարևոր իրադարձություններ

Կատարի էմիրը պարգևատրել է ՀՀ դեսպանին «Ալ Վաջբա» բարձրագույն շքանշանով

18 Սեպտեմբեր, 2021 13:51
Կատարի էմիրը պարգևատրել է ՀՀ դեսպանին «Ալ Վաջբա» բարձրագույն շքանշանով

2021 թվականի սեպտեմբերի 12-ին Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Էմիրի Դիվանում ընդունել է Կատարում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ։

Ջերմ ընդունելության սկզբում, որպես Հայաստան-Կատար հարաբերությունների հիմնադիր դեսպան (2001 թ.-ից նստավայրը՝ Թեհրան) ևԴոհայում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպան (2019 թ․ մայիսից), Գեղամ Ղարիբջանյանը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած բացառիկ ծառայությունների համար Էմիրի կողմից պարգևատրվել է «Ալ Վաջբա» բարձրագույն շքանշանով։
 
Օգոստոս ամսից ի վեր իրենց առաքելությունն ավարտող դեսպանների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Բելգիայի, Հունգարիայի, Ճապոնիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Եթովպիայի և այլոց շարքում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը միակն է, որն արժանացել է պարգևի։
 
Նույն օրը ավելի վաղ բացառության կարգով դեսպան Ղարիբջանյանին ընդունել է Կատարի Պետության վարչապետ շեյխ Խալեդ բին Խալիֆա Ալ Թանին։

 

Լրահոս

Դիտել ավելին