Կարևոր իրադարձություններ

Վայք քաղաքում ևս զորահանդես կիրականացվի

18 Սեպտեմբեր, 2021 13:29
Վայք քաղաքում ևս զորահանդես կիրականացվի

Վայոց Ձորի մարզպետարանից տեղեկացնում են, որ Վայոց ձորի մարզպետարանը, ՀՀ ՊՆ  Վայքի գնդի հրամանատարությունը և Վայքի քաղաքապետարանը  ս/թ սեպտեմբերի 21-ին Վայք քաղաքում կազմակերպում են հոբել­յա­նական միջոցառում,  նվիրված՝ ՀՀ Անկախության 30-ամ­յա­կին:

Միջոցառումը հանդիսանում է մեր երդումն ուղղված երկրի անկախությունը և ազատությունը կերտողներին, այն է՝ երբեք չհանձնվել և միշտ բարձր պահել  մեր երկրի անունն ու նրանց  սխրանքը:

Միջոցառումն ուղեկցվելու է զոհված զինծառայողների հուշահամալիրում ծաղիկների խոնարհումով և  սպառազինության ու ռազմական տեխնիկայի  ցուցա­դ­րմամբ:

Միջոցառման վայրը՝ Վայքի քաղաքապետարանի շենքին հարող հրապարակ:

Սկիզբը՝  11:00:

 

Լրահոս

Դիտել ավելին