Կարևոր իրադարձություններ

Շուրջ 20 մլն դրամի փոխհատուցում. Արմավիրի մարզպետի որոշումը

18 Սեպտեմբեր, 2021 12:49
Շուրջ 20 մլն դրամի փոխհատուցում. Արմավիրի մարզպետի որոշումը

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը օգոստոսի 16-ին նոր որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականին պետական բյուջեից ՀՀ Արմավիրի մարզպետարանին «Տարածքային զարգացում» ծրագրի «Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծում» միջոցառման տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված 20 միլիոն դրամ գումարից Արմավիրի մարզում 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին բնական աղետների (քամի, պտտահողմ, կարկուտ) հետևանքով ֆիզիկական անձանց բնակելի տների տանիքներին պատճառված վնասների փոխհատուցման նպատակով հատկացնել 19.993.360 մլն. դրամ գումար՝ որպես քաղաքացիներին սոցիալական աջակցություն՝ համաձայն հավելվածի»:

 

Լրահոս

Դիտել ավելին