Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

 

ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս

18 Սեպտեմբեր, 2021 12:19
ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնականի պահպանության բաժնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող Հայաստանի բանկերից մեկի մասնաճյուղի ազդանշանային ահազանգը միացել է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված բանկի պատուհանը հայտնաբերել են կոտրված և նկատել են, որ ներսում տղամարդ կա։

Ոստիկանները, մտնելով ներս, կարողացել են այդ տղամարդուն վնասազերծել, որից հետո օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ոստիկանների ուղեկցությամբ այդ տղամարդուն տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Կայքի տեղեկություններով՝ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է. նա 31-ամյա Ստանիսլավ Կ-ն է, ով Հայաստան է ժամանել 2 օր առաջ, և երբ ոստիկանները տագնապային ազդանշանը լսելուց հետո ժամանել են դեպքի վայր, նրան հայտնաբերել են բանկի ներսում՝ սրահում, նստած։

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Դիտել ավելին