Կարևոր իրադարձություններ

Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը

18 Սեպտեմբեր, 2021 12:36
Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը

Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը, որը ղեկավարել է դեսպանությունը 2001-2004 թվականներին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«Ուրախալի է, որ նա այստեղ է, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 30-րդ տարեդարձը, և մենք էլ նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին: Դեսպան Օրդվեյը ցանկանում է տեղում տեսնել գործընկերության երեք տասնամյակների պտուղները և շփվել նախկին գործընկերների ու վաղեմի բարեկամների հետ»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին