Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ հանձնվել են «Մարտական ծառայություն» մեդալներ

18 Սեպտեմբեր, 2021 09:44
Գեղարքունիքի մարզում ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ հանձնվել են «Մարտական ծառայություն» մեդալներ

Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձին ընդառաջ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզից 2020 թվականի Արցախյան պատերազմում թշնամու դեմ մարտնչած և ծառայությունից վերադարձած մի խումբ զինծառայողներ:

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալներով հետմահու պարգևատրվել են նաև նույն պատերազմում հերոսաբար զոհված մի շարք հայորդիներ:

Մեդալները զինծառայողներին և նրանց հարազատներին են հանձնել Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ:

Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը Ներքին Գետաշեն համայնքում պատերազմից վերադարձած Արմեն Արամի Աբգարյանին շնորհված հուշամեդալը, հասցեատիրոջ բացակայության պատճառով, հանձնել է նրա կրտսեր եղբորը՝ ապագա զինվոր Արտյոմին:

Պարգևներ են հանձնվել նաև Սևանի տարածաշրջանի համայնքներից պատերազմին մասնակցած 10 զինծառայողների, որոնցից մեկին՝ հետմահու:

 

Լրահոս

Դիտել ավելին