Կարևոր իրադարձություններ

Նախկին ընդդիմադիրն անցել է իշխանության շարքե՞րը. «Հրապարակ»

18 Սեպտեմբեր, 2021 09:05
Նախկին ընդդիմադիրն անցել է իշխանության շարքե՞րը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ն Արտաշատի շրջանում դիտարկում է Կառլեն Մկրտչյանի՝ կուսակցության տարածքային կառույցի ղեկավարի թեկնածությունը: Նա «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության ղեկավարի ԺՊ-ն է։ Մասիսում տատանվում են 2 թեկնածուի միջեւ՝ կուսակցականներ Ժորա Զուրաբյանի եւ Տիգրան Պարսիլյանի, իսկ Արարատում դեռ փնտրտուքի մեջ են։ Սկզբում մարզպետ Ռազմիկ Թեւոնյանին են դիտարկել, չի բացառվում, սակայն, որ խոշոր հարկատուներից Գուրգեն Նիկողոսյանի՝ «Արմաշի ալյուրի» սեփականատիրոջ փեսային առաջադրեն։

Ուշագրավ է, որ գործարարն ընտրություններում աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, ՀՓՇ միտինգներին մարդ էր ուղարկում, սակայն, հավանաբար, հիմա «խելոքացել» է եւ դարձել իշխանության սրտի գործարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին