Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548
    562

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունները շտապում են. «Ժողովուրդ»

18 Սեպտեմբեր, 2021 08:03
Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունները շտապում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Armlur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 24 ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ խորհրդարանական լսումներ կլինեն, որտեղ նախատեսված է քննարկել համայնքների խոշորացման հարցը։ Մասնավորապես, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:

Իսկ արդեն 24-ին արտահերթ նիստում կքննարկվի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ:

Այսինքն՝ այս փաթեթը մեկ անգամ կքննարկվի լսումների միջոցով, մեկ անգամ էլ՝ արտահերթ նիստով։ Այս շտապողականությունն իր պատճառներն ունի. իշխող ուժը ցանկանում է ՏԻՄ ընտրություններից առաջ խոշորացված համայնքներ ունենալ ու ավելի շատ տարածքներում ունենալ սեփական համայնքապետեր»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին