Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Զարեհ Սինանյանի հետ զրուցում խոսվել է, թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել Մարալ Նաջարյանին Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում

16 Սեպտեմբեր, 2021 23:21
Հեղինակ՝ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ
Զարեհ Սինանյանի հետ զրուցում խոսվել է, թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել Մարալ Նաջարյանին Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում

Սփյուռքի  գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանի հետ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Մարդկային ուժի և հզոր կամքի մասին... Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է: Մենք սիրով ընդունեցինք նրան մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ զրույցում խոսվեց գերության ընթացքում ունեցած նրա ապրումների, ներկայիս առողջական վիճակի մասին, նաև թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել նրան Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում:

Մարալի տառապանքը և նորից հայրենիքում հաստատվելու ցանկությունը նրան դարձնում են օրինակ բոլորի համար»:

Լրահոս

Դիտել ավելին