Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված

16 Սեպտեմբեր, 2021 22:57
Ողբերգական դեպք Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված

Այսօր Նուբարաշենի՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ որ 7-րդ բաժանմունքի զուգարանի պատուհանի ճաղերից կախված դի կա: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Պարզվել է, որ մահացածը  Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Սուրեն Ք.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել նշված կենտրոնի 7-րդ բաժանմունքի զուգարանի ճաղավանդակից պարանով կախվելու միջոցով:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ ներառյալ դիակի դատաբժշկական փորձաքննությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին