Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Երևանում. 20-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

16 Սեպտեմբեր, 2021 21:26
Դանակահարություն Երևանում. 20-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն  է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Ժամը 20:40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ  «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի  տղա: 

Աղբյուրի հաղորդմամաբ, Ավանի ոստիկանները բացահայտել են , որ 20-ամյա երիտասարդը Երևանի բնակիչ Արման Թ.-ն է: 

Նրան դանակահարել են Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար»  ռեստորանային համալիրի տարածքում: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում:

 

Լրահոս

Դիտել ավելին